Ամեն մեկը, ով ստիպված է լքել իր տունը կամ գտնվում է տեղահանման վտանգի տակ, ունի արժանապատիվ ապրելու իրավունք։ Մենք արձագանքում ենք արտակարգ իրավիճակների ժամանակ և դրանց ավարտից հետո՝ առաջնահերթություն տալիս առավել տուժածներին՝ փախստականներին, ներքին տեղահանված անձանց, վտանգավոր կամ դժվար հասանելի շրջաններում բնակվող համայնքների բնակիչներին։ Լինելով մարդու իրավունքների արժեքների վրա հիմնված հումանիտար կազմակերպություն՝ մենք առաջնորդվում ենք մարդասիրական սկզբունքներով՝ մարդկայնություն, չեզոքություն, անկախություն և անաչառություն։Մեր ծրագրերի միջոցով մենք տրամադրում ենք անհապաղ օգնություն՝ միաժամանակ աջակցելով երկարաժամկետ լուծումների իրականացմանը։ Մենք համագործակցում ենք համայնքների հետ, ճանաչում նրանց ուժեղ կողմերը և հարմարեցնում մեր աջակցությունը տարբեր կարիքներին՝ ներառյալ տարիքային, սեռային, հաշմանդամության հետ կապված այլ առանձնահատկություններ։
Մեր աշխատանքի հիմքում պարզ ճշմարտություն է․ փախստականը սովորական մարդ է՝ հայտնված արտասովոր իրավիճակում։ Փախստականների կյանքը խաթարվել է պատերազմի կամ աղետի հետևանքով, սակայն նրանք շարունակում են երազել, հուսալ և հոգ տանել իրենց սիրելիների մասին՝ ինչպես բոլորը։ Փախստական լինելը չի սահմանում նրանց ինքնությունը, դա իրավիճակ է, որին նրանք բախվել են։ Մենք կանգնած ենք նրանց կողքին՝ տեսնելով նրանց ուժն ու տոկունությունը։ Մենք աշխատում ենք, որպեսզի նրանք ունենան անհրաժեշտ աջակցություն և հնարավորություններ՝ իրենց կյանքը արժանապատվորեն վերականգնելու համար։
Համագործակցություններ
Փախստականների հարցերով Էստոնական Խորհուրդը (ՓՀԷԽ) հավաստագրված է որպես հումանիտար սկզբունքների և ծրագրերի կառավարման միջազգային չափանիշներով գործող կազմակերպություն և ստորագրել է Գործընկերության Համաձայնագիր (FPA) Եվրոպական միության հետ։ Բացի այդ, ՓՀԷԽ-ը Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության ռազմավարական գործընկերն է հումանիտար օգնության տրամադրման ոլորտում։
Փախստականների հարցերով էստոնական խորհուրդը անդամակցում է Փախստականների և արտաքսման մեջ գտնվող անձանց հարցերով Եվրոպական խորհրդին(ECRE), Պատասխանատվության և արդյունավետության ակտիվ ուսուցման ցանցին (ALNAP), էստոնական հասարակական կազմակերպությունների ցանցին, Զարգացման համագործակցության էստոնական կլոր սեղանին (AKÜ) և Փախստականների հարցերով զբաղվող էստոնական կազմակերպությունների կլոր սեղանին: Փախստականների հարցերով էստոնական խորհուրդը հանդիսանում է Սֆերա մարդասիրական օգնության որակի և հաշվետվողականության միջազգային չափանիշների (Sphere Standards) պաշտոնական համակարգող կենտրոնը Էստոնիայում:
Դոնորներ







Գործընկերներ

