Նախագծման սկզբունքները

420,000+
մշակված անհատական գրառում
6 երկիր
Կիրառվել է Ուկրաինայում, Էստոնիայում, Հայաստանում, Վրաստանում, Սուդանում և Սիրիայում․ հնարավոր է տեղակայել ցանկացած երկրում
Տարբեր ձևաչափեր
դրամական, բնաամթերք, ապրուստի միջոցներ, կացարան, ձմեռային աջակցություն և պաշտպանություն
Փորձարկված
կիրառվել է լայնածավալ արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողություններում

Հումանիտար օգնությունը չպետք է կախված լինի մասնատված գործիքներից


Հումանիտար կազմակերպությունները հաճախ կառավարում են օգնությունը տարբեր գործիքների խառնուրդի միջոցով՝ աղյուսակներ, միմյանց հետ չկապված գրանցման գործիքներ, վճարումների հետագծման միջոցներ, մշտադիտարկման ձևաթղթեր, զուգահեռ տվյալների բազաներ և սեփականատիրական հարթակներ։ Սա մեծացնում է վարչական բեռը, առաջացնում կրկնություններ, դանդաղեցնում որոշումների կայացումը և դժվարացնում տուժած համայնքների առջև հաշվետվողականության ապահովումը։ Dignital-ը օգնության հիմնական կենսափուլը համախմբում է մեկ ինտեգրված միջավայրում՝ նվազեցնելով ձեռքով կատարվող աշխատանքը և միաժամանակ ամրապնդելով հետագծելիությունը, վերահսկողությունը և տվյալների պատասխանատու կառավարումը։ 

 

Մեկ հարթակ օգնության ամբողջական կենսափուլի համար



 Dignital-ն աջակցում է հումանիտար թիմերին՝ ծրագրի կարգավորումից և դիմումների ընդունումից մինչև իրավասության գնահատում, ստուգում, ուղղորդումներ, վճարումների համադրում, մշտադիտարկում, հաղորդակցություն և իրական ժամանակում հաշվետվություն։ Այն անկախ է օգնության ձևաչափից և երկրից և հաշվի է առնում կազմակերպության առանձնահատկությունները, ինչը նշանակում է, որ այն կարելի է կարգավորել օգնության տարբեր տեսակների, համատեքստերի և մուտքի մոդելների համար՝ առանց համակարգը զրոյից վերակառուցելու։
 

Ինչում է Dignital-ն օգնում կազմակերպություններին

Ծրագրերի և նախագծերի կառավարում
Ծրագրերի, դոնորային նախագծերի, դիմումների աշխատանքային գործընթացների, կարգավիճակների և ցուցանիշների կարգավորում։ Առաջընթացի ավտոմատ հետագծում օգնության տրամադրման բոլոր փուլերում։
Տվյալների հավաքագրում բազմագործառույթ գործիքների միջոցով
Դիմումների, մոնիթորինգի, հարցումների, ստուգման և ուղղորդման հարցաթերթերի ստեղծում։ Հարցաթերթերը կարող են ունենալ բարդ տրամաբանություն, ներառել տարբեր տվյալներ, ֆայլեր կցելու հնարավորություն և աշխատել ինչպես առցանց, այնպես էլ անցանց։
Անաչառ գնահատում, ստուգում և առաջնահերթությունների սահմանում
Գնահատման աղյուսակների, խոցելիության միավորների մոդելների և ստուգման ընթացակարգերի ստեղծում, որոնք կարելի է հարմարեցնել ըստ կարիքի։ Յուրաքանչյուր որոշում և ստուգման քայլ գրանցվում է, և հետագայում կարելի է տեսնել, թե ով, երբ և ինչ որոշում է կայացրել։
Հաղորդակցության և գործընթացների ավտոմատացում
Կիրառել «իրադարձություն-պայման-գործողություն» սկզբունքով աշխատող ավտոմատացման համակարգ՝ ծանուցումներ ուղարկելու, բաշխումից հետո մոնիթորինգի (PDM) հարցումներ գործարկելու, հետագա գործողություններ ստեղծելու և աշխատանքային փուլերով առաջ մղելու համար։
Ուղղորդումների և փոխգործունակության համակարգում
Աջակցել մուտքային և ելքային ուղղորդումներին և կառուցել անհատականացված API կապեր՝ ըստ անհրաժեշտության Dignital-ը մարդասիրական այլ համակարգերի հետ միացնելու համար։
Աջակցության տրամադրման նախապատրաստում և համադրում
Դիմումների, վճարումների կամ գնահատումների ցուցակների ստեղծում։ Կատարված վճարումների համադրում բանկի կամ վճարումների/բաշխման այլ ցուցակների հետ։
Անցանց աշխատանք՝ թույլ ցանցային ծածկույթով գոտիներում
Բոլոր հարցաթերթերը, ներառյալ ֆայլեր կցելու դաշտերը, կարող են աշխատել անցանց։ Դաշտային թիմերը կարող են տվյալներ հավաքել առանց ինտերնետի, իսկ կապը վերականգնվելուց հետո տվյալները ավտոմատ կերպով համաժամացվում են։
Ընթացիկ տվյալների վերլուծություն և կհաշվետվությունների արագ կազմում
Գործառնական տվյալների հիման վրա իրական ժամանակում թարմացվող վահանակների, աղյուսակների, գծապատկերների և քարտեզների ստեղծում։ Ցուցանիշների և ծրագրի արդյունքների հետագծում՝ առանց տվյալները ձեռքով համախմբելու։
Հաշվետվողականության ապահովում համայնքներում
Շահառուների համար հնարավորություն՝ ստուգելու իրենց դիմումի կարգավիճակը, ստանալու ավտոմատ ծանուցումներ, պատասխանելու լրացուցիչ տեղեկությունների հարցումներին և կապ հաստատելու բողոքների և հետադարձ կապի մեխանիզմի միջոցով։
Մուտքի վերահսկում և տվյալների պաշտպանություն
Բոլոր տեղակայումներում կիրառվում են մուտքի վերահսկման մեխանիզմներ՝ ըստ օգտատիրոջ դերի և կազմակերպության, բազմագործոն նույնականացում, անվտանգ հոսթինգ և տվյալների պաշտպանության այլ միջոցներ։

Նախատեսված է տարբեր հումանիտար ծրագրերի համար

Dignital-ը կիրառվել է բազմանպատակ դրամական օգնության, ապրուստի միջոցների և գյուղատնտեսական ծրագրերում, կացարանային և ձմեռային աջակցության, ինչպես նաև պաշտպանության ծրագրերում։ Այն աջակցում է դրամական օգնությանը,  ինչպես նաև փուլային օգնության մոդելներին, որոնցում մեկ ծրագրին մասնակցելու իրավունքը կախված է նախորդ մասնակցությունից, կարգավիճակից կամ հետագա կարիքներից։

  • Դրամական և վաուչերային օգնություն. գրանցում, համապատասխանության ստուգում, վճարումների խմբաքանակների նախապատրաստում, համադրում և բաշխումից հետո ավտոմատ մոնիթորինգ։
  • Բնեղեն և սեզոնային օգնություն. շահառուների ընտրություն, բաշխման ցուցակներ, տնային տնտեսության մակարդակով ստուգում և հետագա մոնիթորինգ։
  • Ապրուստի միջոցներ և գյուղատնտեսություն. պայմանագրերի ձևանմուշներ, պայմանական ծրագրեր, փուլային օգնություն և արդյունքների մոնիթորինգ։
  • Պաշտպանություն և ուղղորդումներ. դիմումների անվտանգ ընդունում, կարգավիճակի հետագծում, ներքին և արտաքին ուղղորդումներ և զգայուն տեղեկատվության հասանելիության վերահսկում։

Ինչու են կազմակերպություններն ընտրում Dignital-ը

  • Ստեղծված է հումանիտար աշխատանքի իրական պայմանների համար. աշխատում է նաև թույլ ինտերնետ կապի դեպքում, արագ փոփոխվող իրավիճակներում և մեծ ծավալի աշխատանքի պայմաններում։
  • Հեշտությամբ հարմարեցվում է. յուրաքանչյուր ծրագիր կարող է ստեղծել իր հարցաթերթերը, աշխատանքային գործընթացները, կարգավիճակները, գնահատման մոդելները և վահանակները՝ առանց ծրագրավորման։
  • Ավտոմատացնում է աշխատանքը. կրճատում է կրկնվող ձեռքով աշխատանքը, ինչի շնորհիվ աշխատանքն ավելի միասնական է, արագ և թափանցիկ։
  • Կապվում է այլ համակարգերի հետ. անհրաժեշտության դեպքում հնարավոր է կապ ստեղծել այլ համակարգերի հետ (API-ի միջոցով), ինչպես նաև ուղարկել և ընդունել ուղղորդումներ։
  • Տեղակայվում և սպասարկվում է ՓՀԷԽ-ի կողմից. կազմակերպությունները կարիք չունեն մտածելու սերվերների, տվյալների պահուստային պատճենների, անվտանգության թարմացումների կամ համակարգի սպասարկման մասին։
  • Տվյալները պատկանում են կազմակերպությանը. յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է տնօրինում և կառավարում իր տվյալները, իսկ ՓՀԷԽ-ն ապահովում է տեխնիկական միջավայրը։
ՓՀԷԽ-ի կողմից տեղակայված հարթակ՝ ներառված աջակցությամբ
Dignital-ը տրամադրվում է որպես ՓՀԷԽ-ի կողմից տեղակայված առցանց ծառայություն (SaaS)։ Սա նշանակում է, որ ERC-ն ապահովում է հարթակի տեղակայումը սերվերներում, տեխնիկական ենթակառուցվածքի կառավարումը, համակարգի մշտական վերահսկումը, տվյալների պահուստային պատճենները, անվտանգության թարմացումները, ծրագրի սպասարկումը և օգտատերերի ստանդարտ աջակցությունը։ Այսպիսով, գործընկեր կազմակերպությունները կարող են կենտրոնանալ ծրագրերի իրականացման վրա՝ առանց սեփական տեխնիկական ենթակառուցվածքը ստեղծելու և սպասարկելու։ Հարթակի ներդրումը ներառում է համակարգի կարգավորում, աշխատանքի մեկնարկին աջակցություն և ուսուցում։
Անվտանգ, վերահսկելի և հաշվետու
Dignital-ը կառուցված է անվտանգության մի քանի մակարդակների վրա։ Մուտքը սահմանափակվում է ըստ օգտատիրոջ դերի և կազմակերպության։ Կիրառվում են բազմագործոն նույնականացում և ֆայլերի անվտանգ պահպանում։ Տվյալները գաղտնագրված են ինչպես փոխանցման, այնպես էլ պահպանման ժամանակ։ Համակարգում գործում են խոցելիությունների կառավարման, անվտանգության թարմացումների և միջադեպերին արձագանքման ընթացակարգեր։ Մուտքի իրավունքները կարելի է կարգավորել այնպես, որ յուրաքանչյուր օգտատեր տեսնի միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են իր դերի և կազմակերպության համար։ Հարթակում բոլոր գործողությունները գրանցվում են։ Այն նա
Շահառուների իրազեկում
Dignital-ն օգնում է կազմակերպություններին կապ պահպանել դիմողների և շահառուների հետ օգնության տրամադրման ողջ ընթացքում։ Շահառուները կարող են ստուգել իրենց դիմումի կարգավիճակը։ Նրանք ավտոմատ ծանուցումներ են ստանում, երբ կարգավիճակը փոխվում է կամ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություն։ Կազմակերպության հարցման դեպքում նրանք կարող են նաև փոփոխություններ կատարել իրենց դիմումում։ Հարթակը կարող է նաև կարգավիճակի թարմացումները և հետադարձ կապի ուղիները կապել բողոքների և հետադարձ կապի մեխանիզմի հետ