ERC

Խորհրդատվություն

Անծանոթ միջավայրում մարդիկ ունեն հստակության և անհրաժեշտ տեղեկատվության կարիք։ Խորհրդատվության միջոցով մենք տեղահանված մարդկանց տրամադրում ենք ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն՝ օգնելով նրանց հասկանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները և կապ հաստատել առկա ծառայությունների հետ։ Մենք նաև տրամադրում ենք անհատականացված ուղղորդումներ դեպի պետական և համայնքային ծառայություններ՝ համապատասխան նրանց կոնկրետ կարիքներին։
ERC

Ինտեգրման դասընթացներ

Մարդիկ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, նոր միջավայրում կյանքը վերակառուցելու համար ունեն անհրաժեշտ տեղեկատվության և աջակցության կարիք։ Մենք տրամադրում ենք խմբային խորհրդատվություն և հարմարվողականության դասընթացներ՝ նպաստելով փախստականների և տեղահանված մարդկանց սահուն ինտեգրմանը և ինքնաբավությանը։
ERC

Համայնքի զորեղացում

Ինտեգրումը լավագույնս իրականացվում է անհատական շփումների և իրական կապերի միջոցով: Մենք կազմակերպում ենք համայնքային միջոցառումներ, տարբեր միջոցառումներ, ինչպես նաև մանկական ու երիտասարդական ճամբարներ՝ աջակցելու փախստականներին հարմարվել նոր միջավայրին և ներգրավելու նոր համայնքի կյանքին:
ERC

Ինքնօգնության խմբեր

Հակամարտությունների, բնական աղետների և այլ հումանիտար ճգնաժամերի ազդեցության տակ հայտնված մարդիկ կարող են կրել լուրջ հոգեբանական և սոցիալական սթրես։ Մենք տրամադրում ենք խմբային հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (MHPSS) ծառայություններ՝ օգնելով մարդկանց հաղթահարել տեղահանության հետևանքով առաջացած հուզական և հոգեբանական դժվարությունները։ Ծրագիրը նպաստում է կյանքի նկատմամբ վերահսկողության վերականգնմանը, մեկուսացման զգացման նվազեցմանը և երկարաժամկետ բարեկեցության խթանմանը։ Այն նաև շեշտադրում է անկախության և դիմակայունության զարգացումը՝ մարդկանց զինելով այն գործիքներով, որոնք անհրաժե
The first meeting of Estonian Refugee Forum in Tallinn

Համայնքային խորհուրդներ

Համայնքային խորհուրդները ստեղծված են տեղահանված անձանց և փախստականներին զորեղացնելու համար՝ նրանց տրամադրելով հարթակ՝ իրենց խնդիրներին անդրադառնալու և իրենց իրավունքներին ծանոթանալու համար։ Այս խորհուրդները նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ ապահովելով, որ փախստականներն ու տեղահանված անձինք ունենան իրենց կարիքները բարձրաձայնելու և լսելի դառնալու ավելի լայն հնարավորություններ։ Խթանելով որոշումների կայացման գործընթացներին ակտիվ մասնակցությունը և քաղաքացիական նախաձեռնություններից միջոցով համակարգված խնդիրների լուծում ապահովելով՝ ծրագիրը բարելավում է նրանց ներկայացվածությունն ու ա
Estonian Refugee Council

Պաշտպանության մոնիթորինգ

Ճգնաժամերից տուժած մարդկանց բարեկեցությունն ու անվտանգությունը հաճախ կախված են այլոց գործողություններից և որոշումներից, ինչի պատճառով կարևոր է համակարգված կերպով գնահատել և հասցեագրել նրանց պաշտպանության կարիքները։ Մենք պարբերաբար մոնիթորինգի և գնահատման միջոցով բացահայտում ենք ճգնաժամերից տուժած մարդկանց կարիքներն ու պաշտպանության բացերը՝ ապահովելու համար անհրաժեշտ ծառայություններին արդյունավետ հասանելիությունը։ Կարիքների, ինչպես նաև հնարավոր ռիսկերի և սպառնալիքների բացահայտումն ու փաստագրումը մեզ օգնում է պաշտպանել տեղահանված մարդկանց իրավունքները և ապահովել նրանց բարեկեցությունը պաշտպանող հ
ERC

Շահերի պաշտպանություն

Շահերի պաշտպանությունը կարևոր դեր է խաղում այն քաղաքականությունների և ծառայությունների ձևավորման գործում, որոնք ազդում են բռնի տեղահանված մարդկանց կյանքի վրա։ Մենք պաշտպանում ենք ճգնաժամերից տուժած մարդկանց իրավունքներն ու բարեկեցությունը տեղական, ազգային և միջազգային մակարդակներում՝ ապահովելով, որ նրանց սեփական ձայնը լսելի լինի և հաշվի առնվի որոշումների կայացման գործընթացներում։ Մենք համագործակցում ենք տարբեր շահակիցների և ցանցերի հետ՝ մեր շահերի պաշտպանության գործողությունները համադրելու, ինչպես նաև առկա ռեսուրսների և ծառայությունների հետ ամուր կապեր ձևավորելու նպատակով։
ERC

Ինստիտուցիոնալ հզորացում

Ճգնաժամերից տուժած մարդկանց հետ աշխատող մասնագետների և կառույցների համար կարևոր է ունենալ անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները՝ բազմազան փորձառություններն ու նախապատմությունները հարգող աջակցություն ցուցաբերելու համար։ Մենք հզորացնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, կրթական և առողջապահական հաստատություններին և այլ դերակատարներին՝ ապահովելով նրանց պատրաստվածությունը ճգնաժամերից տուժած մարդկանց արձագանքելու և հասանելի ու արդյունավետ ծառայություններ մատուցելու համար։ Մենք աշխատում ենք երիտասարդական աշխատողների, սոցիալական աշխատողների, ո